News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում նախագահական ընտրություններում քվեարկությունը երկարաձգվել է մինչեւ գիշերը ժամը 02.00-ն, հաղորդում է FarsNews-ը:

Ընտրատեղամասերի աշխատանքը երկարաձգվել է այն պատճառով, որ ոչ բոլոր ցանկացողներն են հասցրել քվեարկել հատկացված ժամանակում:

Այսօր՝ ժամը 12.00-ին կհրապարակվեն պաշտոնական տվյալները: Քվեարկությանը մասնակցել է 28,4 մլն մարդ 59 մլն ձայնի իրավունք ունեցող իրանցիներից:

Հարցումների համաձայն՝ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 63% -ը: Այլ թեկնածուների թվում են Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմաթին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ