News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս եւ ամերիկացի մասնագետները դիտարկում են հեռավոր թռիչքներից առաջ տիեզերագնացների փայծաղը հեռացնելու հնարավորությունը: Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ճառագայթահարումը նվազեցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի ղեկավար Օլեգ Օռլովին:

Խոսքը դեպի Մարս հնարավոր թռիչքի մասին է: Այն պատճառով, որ տիեզերագնացները Երկրի պաշտպանիչ մագնիսական դաշտից դուրս կթռչեն, տիեզերական ճառագայթներով եւ արեւի ճառագայթներով ախտահարման ռիսկը կարող է մեծանալ: Իր հերթին, դա կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման եւ ճանաչողական խանգարումների:

Մարդու օրգանիզմում փայծաղը պատասխանատու է արյունաստեղծ գործունեության, իմունիտետի ու արյան մատակարարման համար եւ ամենախոցելի օրգաններից մեկն է: Ճառագայթման հետեւանքով փայծաղի ախտահարումը կարող է հանգեցնել օրգանիզմի համար ճակատագրական հետեւանքների, ներառյալ՝ ներորովայնային արյունահոսությունը:

Գիտնականների կարծիքով՝ միայն այսպիսի թռիչքի համար հատուկ «ձեւափոխված» տիեզերագնացները պետք է ուղարկվեն Մարս: Օրինակ՝ աչքերի ոսպնյակները նախապես արհեստականով փոխարինելը կամ թռիչքից առաջ ուղեղի մի հատվածը բուժելը, որի փոփոխությունները գալակտիկական ճառագայթման պատճառով կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ