
Իրանում նախագահական ընտրություններին քվեաթերթրիկների 90 տոկոս հաշվարկից հետո ավելի քան 17,8 մլն ձայն է հավաքել Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:
Նա դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահը, գրում է Тasnim news-ը:
Այլ թեկնածուներ Մոհսեն Ռեզային ստացել է ավելի քան 3,3 մլն ձայն, Աբդոլնասեր Հեմաթին՝ ավելի քան 2,4 մլն, Սեյեդ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին՝ մոտ 1 մլն ձայն:
60-ամյա Ռայիսին Իրանի դատական համակարգի ղեկավարն է: Նա առաջին անգամ չէ առաջադրվում: 2017-ին պարտություն է կրել, այդ ժամանակ հաղթանակ է տարել ներկայիս նախագահ Հասան Ռոհանին:
Հեռացող նախագահ Ռոհանին ասել է, որ ընտրողների ակտիվությունը հիասթափացրել է Իրանի թշնամիներին, որոնք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Իրանի ժոովրդի վրա: