News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԳՖՀ նախկին մայրաքաղաք Բոննը դաշնային նշանակության կարեւոր քաղաք է: Ոչ պակաս նշանակություն ունի Բոննի դերը մշակութային կյանքում, ընդ որում, ոչ միայն Գերմանիայում: Բոննում է ծնվել մարդկության պատմության մեջ հանճարեղ կոմպոզիտորներից մեկը՝ Լյուդվիգ Վան Բեթհովենը: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1770 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ընդհանրապես Բոննը շատ առնչություն ունի երաժշտական հսկայի անվան հետ. քաղաքի գլխավոր համերգասրահն անվանվել է նրա պատվին՝ Բեթհովենհալե, 1845 թվականից քաղաքի ամենամարդաշատ (պանդեմիայից առաջ) հրապարակներից մեկում կանգնեցված է կոմպոզիտորի արձանը, գրեթե ամեն տարի օգոստոսի վերջից հոկտեմբերի սկիզբ անցկացվում է Բեթհովենֆեսթ՝ դասական երաժշտության փառատոն:

Սակայն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Բեթհովենի տուն-թանգարանն է:Այնտեղ հայտնվել հաջողվեց 2020 թվականի հունվարին, երբ վիրուսը դեռ այդքան ուժեղ չէր եւ չէր խոչընդոտում մարդկանց ծրագրերին:

Դեպի թանգարան ճանապարհն անցնում է փոքր, սակայն շատ կոլորիտային փողոցով: Տունը, որտեղ ծնվել եւ երկար տարիներ ապրել է Բեթհովենը, առաջին հայացքից աննկատ է եւ փոքր: Սակայն ներսում հայտնվելով՝ մոռանում ես ամեն ինչի մասին եւ հայտնվում այլ աշխարհում:

Տուն-թանգարան մուտքն արժե 10 եվրո մեծահասակների համար, 7 եվրո երեխաների համար:

Տոմսի արժեքի մեջ ներառված է աուդիոգիդի (մի քանի լեզվով) ծառայություններ, բացի վիզուալ ընկալումից կա նաեւ ակուստիկ, որը, անկասկած, ավելի տպավորիչ է դարձնում այցը:

Տունը պահպանվել է գրեթե սկզբնական տեսքով:

Թանգարանը ներառում է երկու միացված շենք, մեկն ունի երեք հարկ, մյուսը՝ երկու հարկ: Էքսկուրսիան սկսվում է երեքհարկանի շենքից: Առաջին հարկում միջանցքում լսվում է կոշիկի ձայները շնորհիվ հին հատակի, որը լավ է պահպանվել:

Քայլելով միջանցքով՝ ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ գրեթե այդպես էր երկու դար առաջ:

Մուտքի դիմաց դուռ էր դեպի այգի: Եթե դռնով ձախ մտնես, կհայտնվես սենյակում, որտեղ դրված են կոմպոզիտորի կիսանդրին եւ Բեթհովենի տարբեր ժամանակների դիմանկարներ:

Առանձին դրված է նրա հայտնի դիմանկարը, որտեղ նա պատկերված է նոտաներով եւ գրիչով:

Կա նեղ սենյակ, որտեղ ներկայացված են XVIII դարի վերջի քաղաքային կյանքի երկու նկար, գրանցամատյաններ, ծննդյան եւ կնքունքի մասին վկայագրեր, նրա ջութակն ու երգեհոնը:

Երկրորդ հարկը նվիրված է կոմպոզիտորի մանկությանն ու պատանեկությանը: Այնտեղ կա սենյակ, որտեղ կարելի է վայելել Բեթհովենի 5 ստեղծագործությունները: Դրա համար տրամադրվում է մի քանի զույգ վակուումային ականջակալ եւ հարմարավետ բազմոց: Մյուս սենյակում կախված է կոմպոզիտորի պապիկի դիմանկարը, ում անունը կրում է Լյուդվիգը, եւ ում հետ նա շատ կապված էր: Հարեւան սենյակում կարելի է տեսնել գերմանացի իշխանների եւ պետական գործիչների դիմանկարները, նրանց նամակները, երեք ջութակ եւ Բեթհովենի թավջութակը: Ապա սենյակ է նամակներով եւ Բեթհովենի ընտանիքի, ուսուցիչների եւ ընկերների նկարներով: Գերմաներենով եւ անգլերենով կոմպոզիտորի կարգախոսներից մեկում ասվում է. «Իրական ընկերությունը կարող է հիմնված լինել միայն միեւնույն բնությունների միության վրա»:

Վերջին սենյակում Բեթհովենի անձնական իրերն են՝ նոտաներ, էսքիզներ, ծաղկաման, դեկորատիվ ֆիգուրներ, ժամացույց, գրասեղան, գրիչ: Պատերին կրկին հանճարի մտքերն են. «Օ՜, Աստված, նայիր գեղեցիկ բնությանն ու հանդարտեցրու միտքն այն մասին, թե ինչ պետք է անել» եւ «Ինչպես միշտ ես ամբողջին տրվել եմ իմ մուզաներին եւ միայն դրանում է իմ երջանկությունը»:

Հանճարի օրը հագեցած էր: Լյուդվիգ Վան Բեթհովենն ամեն առավոտ արթնանում էր ժամը 6-ին, աշխատանքն ու զբոսանքը համատեղում, հաճախ այցելում էր համերգների քաղաքի կենտրոնում: 

Երրորդ հարկը ներկայացնում է Բեթհովենի հասուն կյանքը: Այստեղ եւս կարելի է տեսնել բազմաթիվ նոտաներ, գրքեր, շնորհակալագրեր, գործիքներ: Բացի այդ, ներկայացված է Բեթհովենի գիպսային դիմակը: Պատերին կարելի է ընթերցել. «Իրական արվեստը անմահ է, եւ իրական նկարիչը մեծ բավականություն է ստանում մեծ ստեղծագործություններից»»: Պահպանվել է բուխարին, որի վերեւում ինչ-որ կարդինալի դիմանկար է: Բեթհովենի անձնական իրերը՝ տետրեր, նամակներ, լսողական սարքեր: Երիտասարդ տարիքում՝ ընդամենը 26 տարեկանում, Բեթհովենի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ ժամանակի ընթացքում նա կորցրել է լսողությունը, ինչը, սակայն, չի խանգարել երաժշտական շեդեւրներ ստեղծել: 

Երրորդ հարկից կարելի է հայտնվեց տան երկհարկանի մասի ձեռնահարկ: Վերջին սենյակ մտնելուց առաջ միջանցքում կարելի է գտնել տաղտակ, որի վրա հանճարի խոսքերն են 8 լեզուներով. «Աստված իմ, ինչ վերաբերում է ինձ, ապա իմ արքայությունը օդի մեջ է: Ինչպես են քամու ձայները մոլեգնում փոթորկի ժամանակ, այդպես էլ իմ հոգում հաճախ մոլեգնում է նույն փոթորիկը»: Ապա փոքր սենյակ է, որտեղ, համաձայն լեգենդի, ծնվել է Բեթհովենը: Այսօր ասյտեղ միայն մեծ էկրան է, որի վրա պատկերված են հանճարն ու նրա մտքերը, ինչը պոետիկ տրամադրություն է ստեղծում: 

Իջնում ենք ներքեւ եւ տեսնում փոքր, սակայն գողտրիկ մի այգի: Այստեղ տեղադրված են Բեթհովենի կիսանդրիները: Այստեղ կան նաեւ նստարաններ, որոնց վրա կարելի է նստել, հանգստանալ, վայելել մելանխոլիկ մթնոլորտ եւ երեւակայել անցյալի մասին: 

Տունը կառուցվել է դեռեւս XVIII դարի սկզբին եւ մի քանի անգամ վերակառուցվել: 1889 թվականին: 1873 թվականին այստեղ բացվել է  Beethoven’s Geburtshaus անվանմամբ ռեստորան, իսկ այգում գործում է գարեջրատուն (սա Գերմանիան է, այստեղ առանց գարեջրի անհնար է):

Բեթհովենի տուն-թանգարանը այն քիչ շենքերից է, որը պահպանվել է երկու համաշխարհային պատերազմներից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ հավաքածուն հաջողվել է փրկել: Բոննի կենտրոնի ռմբակոծության ժամանակ 1944 թվականի հոկտեմբերի 14-ին տան տանիքի վրա ռումբ է ընկել, սակայն բնակիչները հրաշքով կարողացել են վնասազերծել ռումբը:

Գրավիչ պատմություններ եւ՛ հերոսի, եւ՛ նրա տան մոտ:

Այդ ժամանակ արգելված է եղել ներսում ինչ-որ բան նկարել, սակայն այսօր թանգարանի պաշտոնական կայքում կարելի է գտնվել վիրտուալ էքսկուրսիա, սակայն այն սահմանափակված է միայն տնով եւ չի ներառում փոքր այգին, որտեղ տեղադրված է Բեթհովենի կիսանդրին: 

Տանյա Ղազարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ