News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես ձեզ ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնալ ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, ձեր քայլը եւ ձեւավորեք կառավարություն: Այս մասին ֆեսյսբուքյան լայվով ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

« Իհարկե, արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա  ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների  կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա, և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով», -ասել է նա։

Փաշինյանը ընդգծում է, որ վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին:

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ հույս ունեմ ու համոզված եմ, որ ուժեղ եք։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններում։ Ես հույս ունեմ, և վստահ եմ, որ կգնաք ընտրատեղամասեր, կկատարեք ձեր ընտրությունը և ՀՀ համար կբացեք նոր էջ, ի վերջո հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին 7-8 ամիսների ընթացքում ձևավորվել են։ Եվ ուրեմն, իմ կոչը, խնդրանքը , հորդորը՝ անպայման գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ