News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ հանդես է գալու որպես հասարակական գործիչ:

Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է այսօր տարածված տեսաուղերձում, որը ձայնագրվել է Փարպի գյուղում գտնվող իր տան այգում:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո:

«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին և հայկական աշխարհին: Գիտակցում եմ, որ դառնալով հասարակական գործիչ, մեծ բեռ և պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Մենք միասին պետք է կառուցենք ապագա հայկականը», – ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ  2021 թվականի ապրիլի վերջին Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները հիմնել են «Ապագա հայկականը» նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ