
Գերմանիան, ինչպես եւ ողջ ԵՄ-ն չի կարող ընդունել Ղրիմի հետ կապված իրավիճակը, սակայն նախկինի պես Ռուսաստանի հետ երկխոսության կարիքն ունենք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԽՍՀՄ վրա նացիստական Գերմանիայի հարձակման 80-ամյակի նախաշեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հարաբերությունները դժվարեցնում են խաղաղ ցուցարարների եւ անցանկալի ընդդիմադիրների ձերբակալությունները: Այնուամենայնիվ, մենք Ռուսաստանի հետ երկխոսության կարիքն ունենք»,-ասել է կանցլերը: