News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե թիրախում հանրապետականներ են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում։

Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներին լավագույնս հանրապետականներն են տիրապետում, ինչպես նաեւ ամենաէֆեկտիվ վերահսկողությունն ունեն ընտրական տեղամասերում։ Եթե թիրախում իրենք են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Նաեւ դրա համար են ուժայիններ կենտրոնացվել Երեւանում։

Պարզ է դառնում, թե ինչ է նշանակում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի»,- գրել է նա։

 

 

 

Տպել
Ամենաշատ