News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեկնածություններ է առաջարկել՝ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակի առաջին հնգյակում ընդգրկելու համար: Փոխանցում է RT-ն:

Նրա խոսքով, ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակում պետք է ընդգրկվեն ե՛ւ քաղաքական ծանրաքաշները, ե՛ւ համեմատաբար նոր դեմքերը:

«Իմ կարծիքով, այս ցուցակը, հատկապես առաջին հնգյակը, պետք է ունենա այնպիսի տեսք, որ այնտեղ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր վաղուց են քաղաքականության մեջ, մեզ մոտ ընդունված է նրանց քաղաքական ծանրաքաշներ անվանել, եւ համեմատաբար նոր մարդիկ»,- ասել է Պուտինը:

Նախագահը կարծում է, որ առաջին հնգյակում պետք է ընդգրկվեն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովան եւ Համառուսական ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ