News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրություների հետ կապված:

- Իմ կարծիքով այս ընտրությունների ֆավորիտը «Հայաստան» դաշինքն է:

- Ինչպե՞ս կարելի է խուսափել տարանջատումից ընտրություներից հետո։

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են, որպեսզի մենք կարողանանք մաքրվել և ցույց տալ մեր ազգային արժանապատվությունը: Ահա սա պետք է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտակցի և մասնակցի վաղվա ընտրություններին՝ Եռաբլուր այցից հետո՝ ձայն տալով այն ուժին, որը կպահի մեր երկրի անվտանգությունը, խաղաղությունն ու ամբողջականությունը, ինչի համար հերոսներն իրենց կյանքը տվեցին: Ամոթի այս իշխանությունը պետք է հեռանա և ցուցաբերի պետականամետ մտածելակերպ՝ ժողովրդի մի հատվածին փողոց չհանելու, անհնազանդության ակցիաների չդրդելու: Ի վերջո, պետք է հեռանան լուռ ու մունջ՝ այդ վարքագծով վաստակելով մի փոքր հարգանք:

- Հայաստան - Ռուսաստան հարաբերություներ։

-Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ անհրաժեշտ են նոր որակի հարաբերություններ: Անցած երեք տարիների ընթացքում` Հայաստանի իշխանությունները հասցրել են հատել բոլոր կարմիր գծերը և անհարգալից վերաբերվել այն գերտերությանը, որը պահում է մեր սահմանները:

- Ինչպե՞ս ապահովել տնտեսական աճ:

- Հայաստանին առաջին հերթին հարկավոր են օրենսդրական բարեփոխումներ և այնպիսի համակարգ, որը զերծ կպահի ներդրողին կամ գործարարին բյուրոկրատական քաշքշուկներից: Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է օգտագործի անսպառ ջանք օտարեկրյա ներդրողներ ներգրավելու համար՝ ռազմարդյունաբերության ոլորտից սկսած` մինչև թեթև արդյունաբերություն: Հայաստանի ներքին պոտենցիալը քիչ է, որպեսզի հնարավոր լինի բանակ զինել և երկիրը տանել զարգացման: Այսպես, մի կերպ մաքառելով, ժողովուրդը երկար չի մնա Հայաստանում, մեծ արտագաղթը կանխել է պետք, ինչը հեշտ բան չէ, և հաջորդ կառավարության առաքելություններից մեկն էլ հենց դա է՝ կանգնեցնել արտագաղթը և զինել բանակը:

- Որո՞նք են լինելու Ձեր գործողություները ընտրություներից հետո:

- Իմ հնարավորությունների սահմանում ես ամեն ինչ կանեմ միջազգային խոշոր ընկերություններին Հայաստան հրավիրելու գործում: Ես ու իմ թիմը լինելու ենք «ճնշման խումբ» հաջորդ կառավարության համար, որպեսզի թույլ չտանք ոչ հայամետ կամ ոչ պետականամետ որոշումներ ընդունել: «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը մշտապես հետևելու է քաղաքական ուժերի գործողություններին և տալու է ուղղորդող ցուցումներ երկիրը դեպի զարգացում տանելու համար:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը երեկ հրավիրել էր հրատապ ասուլիս եւ ներկայացրել խնդրահարույց կետեր ընտրական ցուցակներում: Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ