News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր շներից մեկը՝ Չեմփ մականվամբ գերմանական հովվաշունը սատկել է:

Նախագահն ու առաջին տիկինը հայտարարել են, որ Չեմփը «հանգչել է տանը»: «Նա եղել է մեր մշտական եւ սիրելի ուղեկիցը վերջին 13 տարիների ընթացքում, եւ նրան սիրել է Բայդենների ամբողջ ընտանիքը»,-ասված է հայտարարության մեջ:
«Անգամ երբ Չեմփի ուժերը սպառվել էին վերջին ամիսներին, երբ մենք սենյակ էինք մտնում, նա անմիջապես վեր էր կենում, պոչը խաղացնելով՝ հպվում էր մեզ»:

«Մեր ամենաուրախ եւ տխուր պահերն անցել են նրա հետ, նա զգայուն էր մեր յուրաքանչյուր հույզի նկատմամբ: Մենք սիրում ենք մեր լավ տղային եւ հավերժ կկարոտենք»,-նշված է նախագահական ընտանիքի հայտարարության մեջ:

Բայդեններն ունեն եւս մեկ շուն՝ Մայոր մականվամբ, որը հայտնվել էր թերթերում այս տարի, երբ կծել էր Սպիտակ տան աշխատակցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ