News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրատները (ԱՄԷ) հունիսի 21-ից կարգելեն երկիր մուտք գործել զբոսաշրջիկներին Լիբերիայից, Սիերա Լեոնեից եւ Նամիբիայից, հաղորդում է WAM պետական տեղեկատվական գործակալությունը:

Սահմանափակումները կվերաբերեն նաեւ տրանզիտային ուղեւորներին, բացառությամբ տրանզիտային չվերթներին, որոնք կատարվում են ԱՄԷ-ով կամ այդ երկրներով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ երկրների եւ ԱՄԷ-ի միջեւ բեռնատար փոխադրումները կշարունակվեն սովորական ռեժիմում:

Սահմանափակումները կգործեն COVID-19-ի տարածման դեմ պայքարի շրջանակում:

Բացի այդ, Դուբայի ճգնաժամների եւ տարերային աղետների կառավարման վարչության Գերագույն հանձնաժողովը հայտարարել է, որ հունիսի 23-ից թույլ կտա մուտք գործել Դուբայ ճանապարհորդներին Հարավային Աֆրիկայից, որոնք ստացել են ԱՄԷ-ի կողմից հաստատված պատվաստանյութի երկու դեղաչափերը, հաղորդում է WAM-ը:

Հնդկաստանից ճանապարհորդները, որոնք ունեն գործող վիզա բնակության համար եւ ամբողջովին պատվաստվել են ԱՄԷ-ի կողմից հաստատված դեղամիջոցով, նույնպես թույլ կտան մուտք գործել երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ