News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ անօրինական ռեյվ-երեկույթի մասնակիցների միջեւ, որին մասնակցել է 1500 մարդ: Երեկույթի մշտական մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը, իսկ հինգ սպաներ ստացել են վնասվածքներ:

Իշխանությունների տվյալներով՝ երեկույթի մասնակիցները նետել են Մոլոտովի կոկտեյլ, մետաղյա գնդեր սպաների ուղղությամբ Ֆրանսիայի արեւմուտքում շատ դաժան բախումների ժամանակ, գրում է The Guardian-ը:

Անկարգությունները սկսվել են ուրբաթ երեկոյան, երբ բազմությունը խախտել է պարետային ժամը, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ նրանց ցրելու համար:

400 սպա է մասնակցել անկարգությունների դեմ պայքարում, որոնք շարունակվել են շաբաթ ցերեկը Բրետանիում Ռեդոն շրջանի մերձակայքում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ բերման է ենթարկել հինգ տղամարդու եւ սկսել է հետաքննություն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ բռնության փաստի առթիվ:

Տուժել է երեկույթի երկու մասնակից, այդ թվում ձեռքը կորցրած 22-ամյա տղամարդ, սակայն հավելյալ տեղեկություններ չկան: Իշխանությունների տվյալներով՝ հինգ ոստիկան է վիրավորվել, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ոստիկանությունն ընտրել է բռնությունը երկխոսության փոխարեն՝ կիրառելով արցունքաբեր գազ:

«Դա պատերազմ էր»,-ասել է միջոցառման ներկաներից մեկը:

Տեղի իշխանություններն արգելել են երեկույթների անցկացումը:

Ի սկզբանե ռեյվը կազմակերպվել էր երիտասարդի հիշատակի պատվին, որը սպանվել էր երկու տարի առաջ հարեւան Նանտ քաղաքում Fete de la Musique ամենամյա համազգային տոնախմբության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ