News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանցիսկոս Պապը հրաման է ստորագրել ֆրանսիացի քաղաքական գործիչ Ռոբեր Շումանի «հերոսական առաքինությունները» ճանաչելու մասին, որին շատերը համարում են միասնական Եվրոպայի ինստիտուտների հիմնադիրը: Դա կարող է լինել Կաթոլիկ եկեղեցու կողմից քաղաքական գործչին սրբադասելու ուղղությամբ առաջին քայլը, հաղորդում է BBC-ն:

Շումանը կստանա «հարգարժանի» կարգավիճակը: Նրան սրբադասելու համար եկեղեցին պետք է ճանաչի, որ նա հրաշք է գործել: Քաղաքական գործչին սուրբ ճանաչելու համար անհրաժեշտ կլինի եւս մեկ հրաշք հաստատել:

1963 թվականին կյանքից հեռացած Շումանն առանցքային դեր է խաղացել ժամանակակից եվրոպական ինստիտուտները ստեղծելու գործում:

Քաղաքական գործիչը, որը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները վաղ նախապատերազմական տարիներին, խորը հավատացյալ կաթոլիկ էր:

Շումանը ծնվել է Լյուքսեմբուրգում 1886 թվականին, սակայն ավելի ուշ ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն: 1940 թվականին Գերմիանիայի կողմից Ֆրանսիան օկուպացնելուց հետո նրան ձերբակալել է գեստապոն, սակայն Շումանին հաջողվել է փախնել: Նա թաքնվել է մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Պատերազմից հետո Շումանը դարձել է Ֆրանսիայի 132-րդ վարչապետն ու 187-րդ ԱԳ նախարարը: 1950 թվականի մայիսի 9-ին նա ներկայացրել է փաստաթուղթ, որն անվանվել է նրա անունով՝ Շումանի հռչակագիր, որում նա առաջարկել է միավորել մի քանի եվրոպական երկրների ածխի եւ պողպատի արդյունավերությունը նրանց միջեւ հետագայում կոնֆլիկտներից խուսափելու համար: Ներկայում մայիսի 9-ը Եվրոպայում նշվում է որպես «Եվրոպայի օր» հենց Շումանի հռչակագրի շնորհիվ:

1951 թվականին Ֆրանսիան, արեւմտյան Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդներն ու Լյուքսեմբուրը ստորագրել են Փարիզյան համաձայնագիրը՝ ստեղծելով Ածխի եւ պողպատի եվրոպական միավորումը: 1957 թվականին այդ միությունը վերակազմակերպվել է՝ դառնալով Եվրոպական տնտեսական միավորում, իսկ 1993-ին՝ Եվրամիություն:

Բացի այդ, 1949 թվականին Շումանը ջանք է գործադրել ՆԱՏՕ-ն ստեծղելու ուղղությամբ եւ եղել է Եվրախորհրդարանին նախորդող Եվրոպական խորհրդարանական վեհաժողովի առաջին նախագահը: Երբ նա լքել է այդ պաշտոնը, Շումանին շնորհել են «Եվրոպայի Հայր» պատվավոր տիտղոսը:

Անցած տարի՝ Շումանի հռչակագրի 70-րդ տարելիցին, Հռոմի Պապ Ֆրանցոսկոսը հայտարարել է, որ հենց նա է «նպաստել խաղաղության եւ կայունության երկարաժամկետ ժամանակաշրջանին, որում մենք ապրում ենք այսօր»:

Շումանի սրբադասնան համար արդեն երկար տարիներ ջանքեր են գործադրում ֆրանսիական Մեց քաղաքի հավատացյալները Սուրբ Բենեդիկտի ինստիտուտ կազմակերպությունում: Նրա «հերոսական առաքինությունները» ճանաչելուց հետո նրան կարող են դասել սրբերի շարքին, սակայն դրա համար եկեղեցին պետք է պաշտոնապես ճանաչի, որ աղոթքները, որոնք նվիրված են Շումանին նրա մահից հետո, հանգեցրել են հրաշքի: Հրաշքի փաստը պետք է ամրապնդվի ապացույցներով:

Որպես կանոն, մարդուն լիարժեք սրբադասելու համար անհրաժեշտ է, որպեսզի նրան ուղղված աղոթքները դառնան երկրորդ հրաշքի պատճառ. այդ ժամանակ հանգուցյալը սրբի կարգավիճակ կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ