News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելում նյարդային կերպով են արձագանքել Իրանում նախագահական ընտրություններում Իբրահիմ Ռաիսիի հաղթանակի առնչությամբ:

Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լիոր Հայաթը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է լրջորեն մտահոգվի Իրանի նախագահի պաշտոնում Իբրահիմ Ռաիսիի ընտրվելու կապակցությամբ:

Թվիթերյան իր էջում նա Ռաիսիին անվանել է «այսօրվա դրությամբ Իրանի ամենածայրահեղական նախագահ»: Նա նաեւ նախազգուշացրել է, որ նոր առաջնորդը «կմեծացնի Իրանի միջուկային ակտիվությունը»:

Իբրահիմ Ռաիսին նախօրեին հայտարարվել է Իրանում նախագահական ընտրությունների հաղթող: Ռաիսին, որի երդմնակալությունը կկայանա օգոստոսին, եղել է գլխավոր դատավոր: Նրա նկատմամբ ԱՄՆ-ում պատժամիջոցներ են սահմանվել: Հաղթանակից հետո տարածած հայտարարության մեջ նա խոստացել է ամրապնդել հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ եւ դառնալ ամբողջ երկրի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ