News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկության էր եկել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Նա քվեարկում էր 7/3 ընտրական տեղամասում, որը գտնվում է Բաբաջանյան-139 հասցեում գտնվող 78 մանկապարտեզի շենքում:

Քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ձեր շանսերը, նա պատասխանեց. «Կասկածո՞ւմ եք»:

Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի:

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակությանը՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:

Հարցին, թե ինչպե՞ս էգնահատում իրենց ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությանը, որտեղ նա ուղղորդում էր իր աշխատողներին մասնակցել ընտրություններւն ու քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, Քոչարյանը պատասխանեց. «Ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմքեր կային ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտահայտություն է»:

Երկրորդ նախագահը անդրադարձավ նաեւ նրան, որ լռության օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին. «Բարեբախտաբար ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որեւէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում եւ շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»,-ասաց նա:

Հարցին, թե հետընտրական ի՞նչ զարգացումներ է ինքը կանխատեսում, Քոչարյանը խորհուրդ տվեց իրադարձություններից առաջ չընկնել. «Ընտրություններից հետո կերեւա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ