News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչև քվեարկության օրը ստացվել են 173 դիմումներ, բողոքներ, միջնորդություններ, որոնցից 90–ը էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

«Երկուսը վերաբերել են պարզաբանման պահանջին, 4-ը պատգամավորների թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով»,–ասաց նա և նշեց, որ դրանից մեկը դատարանը չի բավարարել։

Նա նշեց, որ 14 դիմում ինքնաբացարկի մասին է եղել, 13-ը կուսակցությունների կամ դաշինքների կողմից են եղել, 11-ը՝ նախընտրական քարոզչության կարգ տարբեր պահանջներով․ հավատարմագրման վերաբերյալ մեկ դիմում մերժվել է և պարզվել է, որ պահանջներին չի բավարարում։

Լիլիա Հակոբյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընդունել է 149 որոշում, որոնցից 14-ը նորմատիվ իրավական ակտեր են եղել։

ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում, 1500-ից ավելի տեղամասերում տեսանկարահանող սարքեր գան, բոլոր ահազանգերին օպերատիվ արձագանքում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ