News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ընդունել Իսրայելի նախագահ Ռեւվեն Ռիվլինին Սպիտակ տանը հունիսի 28-ին, հայտնել են Սպիտակ տնից:

«Նախագահ Ռիվլինի այցն ընդգծում է Միացյալ նահանգների եւ Իսրայելի միջեւ ամուր գործընկերությունն ու խորը կապերը մեր երկու կառավարությունների եւ մեր ժողովուրդների միջեւ»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Ռիվլինը կայցելի Վաշինգտոն նախքան հուլիսին իր յոթամյա ժամկետի սպառվելը: Իսաակ Հերցոգն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում այս ամիս կայացած ընտրությունների ժամանակ, որոնք նշանավորել են վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարման դարաշրջանի ավարտն Իսրայելում:

Իսրայելում նախագահի դերը հիմնականում կրում է արարողակարգային բնույթ, սակայն նաեւ կոչված է նպաստել էթնիկ ու կրոնական խմբերի միասնությանը:

«Նախագահ Ռիվլինը մոտենում է իր նախագահելու ժամկետի ավարտին, այդ այցը կհավաստի երկար տարիների ընթացքում երկու երկրների միջեւ բարեկամությունն ամրապնդելու հարցում նրա հակվածությունը»,-ասել է Փսակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ