News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետի աշխատակազմի պաշտոնական անձինք հետաքննում են պնդումները, որ նախկին վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է իր աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը նախքան լիազորությունները վայր դնելն ու Նաֆթալի Բենեթին հանձնելը:

Haaretz թերթի հաղորդմամբ՝ դա կլինի պնդումների նախնական ստուգում, ոչ թե պաշտոնական հետաքննություն:

Սակայն անհրաժեշտության դեպքում կսկսվի պաշտոնական հետաքննություն, որը կարող է անցկացվել արտաքին մարմնի հովանու ներքո, ինչպիսին է Պաշտպանության նախարարությունը կամ «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայությունը:

Անցած շաբաթ Haaretz-ը հաղորդել էր, որ Նեթանյահուի օգնականները նրա հրամանով ոչնչացրել են որոշ փաստաթղթեր, որոնք պահվել են սեյֆերում: Ենթադրյալ գործողությունը տեղի է ունեցել մի քանի ժամ վաղ, նախքան Քնեսեթը քվեարկել է Բենեթի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծելու օգտին:

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ դրանք «աբսուրդային» են, եւ բոլոր փաստաթղթերը կպահպանվեն թվային տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ