
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը հայտնում է, որ կրակել են իր մեքենայի վրա։
«Կրակել են ավտոմեքենայիս վրա:
Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու:
Այդ դեպքի առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն»։