News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկության էր եկել ընտանիքի հետ. նա քվեարկեց թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկելու է հանուն արժանապատիվ, բարեկեցիկ, ապահով Հայաստանի, մեծ հայրենիքի, Արցախի եւ Հայաստանի ապագայի. «Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու եւ չլինելու»։

Անդրադառնալով ընդդիմադիրների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ ճնշումներին՝ Վանեցյանն արձագանքեց.

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրենց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն։ Նրանք հասկանում են, որ այլեւս երբեք իրենք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն։ Վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»։

Հարցին, իր կարծիքով , արդյոք հետընտարական զարգացումներ լինելո՞ւ են, Վանեցյանն ասաց. «Դրա պատասխանատուն ընդդիմությունը չէ։ Դրա պատասխանատուն, փաստացի, իշխանությունն է։ Կարծում եմ՝ որեւէ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետեւ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»։

Նա նշեց, որ բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան. «Սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նշում, մեր քվեաթերթիկները չեն տալիս ընտրատեղամասերում մեր քաղաքացիներին, ուղղորդում են դեպի ընտրություններ՝ իշխանական թեւի ներկայացուցիչների, մասնավորապես՝ զինվորականներին, եւ Ոստիկանության կողմից մեր շտաբների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում են ճնշումներ»։

Անդրադառնալով Քասախի համայնքի ղեկավարի վերաբերյալ հրապարակված ձայնագրությանը, նա ասաց, որ որեւէ աղմկահարույց բան չկա այդտեղ. «Եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ, եթե քրեական գործ չկա…»:

Վանեցյանի դիտարկմամբ՝ աղմկահարույցն ու աննախադեպն այն է, որ լռության օրը Փաշինյանը մտել էր ուղիղ եթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ