News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թեև ընտրությունները մի քանի ժամ է, ինչ սկսվել են, բայց կան բազմաթիվ խախտումներ. Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում, որ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց այս քանակությամբ ահազանգեր ստանանք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Ընտրությունների վերահսկման կոմիտե նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:

Նա  նշեց մի քանի համակարգային խախտումների մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Ուղղություն առաջին. Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում զինծառայողների ուղղորդված քվեարկության վերաբերյալ»,ասաց նա՝ հավելելով, որ Մեհրաբի զորամասի հրամանատարն ուղղորդում ու վերահսկում է զինծառայողներին, որպեսզի նրանք քվեարկեն իշխող ուժի օգտին:

«Երկրորդը այն խայտառակ հակաքարոզչությունն է, որ մենք տեսանք ամբողջ քաղաքով մեկ ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի ղեկավարի պատկերով: Բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ դրանց մասնկից են եղել ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները, այլեւ օգտագործվել են գիշերային հավաքարարները»,-ասաց նա:

Որպես խախտում նա նշեց Սիսիանում «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին բերման ենթարկելու դեպքերը. «Խայտառակ դատական որոշմամբ բացարձակապես անհիմն խուզարկություններ են լինում, հիմա էլ բերում են Երեւան՝ բացատրություն տալու: Ասում են՝ իբր տպագրական սարք են որոնում: Եթե դա չի հայտնաբերվում, նշանակում է, որ սա սարքած բան էր ուղղակի խոչընդոտելու ընդդիմության աշխատանքը Սյունիքի մարզում:

Հաջորդը, քվեաթերթիկների հետ կապված ահազանգերն են, որ չեն տրամադրում առանձին ուժերի քվեաթերթիկները ընտրողին, կամ չնախատեսված նշումներ են լինում այդ քվեաթերթիկների վրա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Վերջում Մելիքյանը եզրափակեց Նոր Կյանք գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպից: Ըստ նրա՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն ու իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ըստ հանձնաժողովի անդամի, գնացել են ընտրատեղամաս ու վիճաբանություն են հրահրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ