News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրտական միություն (ՔԴՄ) / Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) իշխող կուսակցությունների դաշինքն ու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) միասին կողմ են արտահայտվել ԳԴՀ-ում ՀԱՄԱՍ-ի դրոշի արգելքին:

«Մենք չենք ցանկանում, որ գերմանական հողում ծածանվեն ահաբեկչական կազմակերպությունների դրոշներ»,-այդ նախաձեռնությունը մեկնաբանել է Բունդեսթագում ՔԴՄ /ՔՍՄ դաշինքի ղեկավարի տեղակալ Թորսթեն Ֆրայը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով՝ Գերմանիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի դրոշի արգելքը կարող էր դառնալ հստակ ազդանշան իսրայելցիների համար, որոնք բնակվում են ԳԴՀ-ում: Նախատեսվում է, որ համապատասխան նորմը կհամալրի Գերմանիայի Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածը, որում ամրագրված է այն կազմակերպությունների քարոզչական միջոցների տարածման արգելքը, որոնց գործունեությունը համարվում է հակասահմանադրական:

ՔԴՄ /ՔՍՄ-ի եւ ԳՍԴԿ-ի նախաձեռնությամբ՝ այդ կետը կարող է լրացվել Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների խորհրդանիշների արգելքի մեջ: Բացի ՀԱՄԱՍ-ից, փոփոխություններ կատարելու դեպքում այդ արգելքը կտարածվի նաեւ PFLP պաղեստինյան ձախակողմյա արմատական կազմակերպության խորհրդանիշների շրջանում, որը կողմնակիցների ունի Գերմանիայում, հաղորդում է DW-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ