News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 26,82 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 695 հազար 626 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Սլիվա Մարկոսյանը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը 24,53 տոկոս է կազմել:

Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 29,28 %-ը (151 504 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 19,74 %-ը (24 107), երրորդ քաղաք Վանաձորում՝ 26,89%-ը (25 201):

Ստորեւ ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 28 987 ընտրող (24,68 տոկոս)

Արարատի մարզ – 58 767 ընտրող (26,31 տոկոս)

Արմավիրի մարզ – 51 536 ընտրող (21,85 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 46 268 ընտրող (24,41 տոկոս)

Լոռու մարզ – 61 081 ընտրող (26.15 տոկոս)

Կոտայքի մարզ – 66 646 ընտրող (27,54 տոկոս)

Շիրակի մարզ – 47 969 ընտրող (21,15 տոկոս)

Սյունիքի մարզ – 36 619 ընտրող (33,37 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 13 568 ընտրող (29,01 տոկոս)

Տավուշի մարզ – 32 682 ընտրող (29,79 տոկոս)

Այսպիսով՝ ամենաակտիվը Սյունիքի եւ Տավուշի մարզերի ընտրողներն են: Առաջին անգամ ընտրողների մասնակցության առումով առաջատարներից է երկրի մայրաքաղաքը: Ամենապասիվներն են Արմավիրի եւ Շիրակի մարզերը, այդ թվում՝ Գյումրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ