News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դժգոհել է ՆԱՏՕ-ի կողմից սոլիդարության բացակայության կապակցությամբ՝ նշելով, որ Անկարան ամենամեծ ներդրումն է ունեցել միության մեջ, հաղորդում է Anadolu պետական գործակալությունը:

Չավուշօղլուի խոսքով՝ համաշխարհային տնտեսական բալանսն արագորեն տեղափոխվում է Ասիայի կողմը, որը դարձյալ դարձել է աշխարհում տնտեսական հզորության կենտրոնը:

Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ Թուրքիայի լավ հարաբերություններն ու ասել, որ Անկարան կզարգացնի դիվանագիտական կապերը երկրների հետ, որոնք ընդգրկված չեն ՆԱՏՕ-ի կազմում այնպես, ինչպես եւ ՆԱՏՕ-ի շրջանակում մյուս պետությունների հետ: Նա նշել է, որ գլոբալ խաղացողներն, ինչպես Թուրքիան, պետք է միտված լինեն լավ հարաբերություններ պահպանել՝ հավելելով, որ մեկ երկիրը չպետք է դիտարկել՝ որպես մյուս այլընտրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ