
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եվրոպական քաղաքական կուսակցություններին աջակցելու միջոցով ազդեցությունն ընդլայնելու փորձերը մնացել են հիմնականում աննկատ, սակայն կարճ ժամանակ անց ճափազանց ուշ կլինի, գրում է Ջուլիո Մեոթին National News իսրայելյան հարթակում:
Հունիսի 5-ին Էրդողանն ու ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդիպել են «Բուլղարիայի հանուն իրավունքների եւ ազատությունների շարժման» նախագահ Մուստաֆա Քարադայի հետ: Դա կարեւոր կուսակցություն է Բուլղարիայում, որը ստացել է ձայների 20 տոկոսը եվրոպական ընտրություններում եւ 10 տոկոսն ազգայինում:
2019 թվականին Շվեդիայում ստեղծված «Նյանս կուսակցությունը» կասկածվում է երկրում հայտնի իսլամիստների հետ կապերի մեջ, իսկ դրա հիմնադիր, թուրք-շվեդական քաղաքական գործիչ Միքայիլ Յուքսելը մեղադրվում է «Գորշ գայլերի» հետ կապերի մեջ: Կուսակցությունը ցանկանում է քրեականացնել իսլամաֆոբիան:
Մինչդեռ «Նյանսը» առաջին անգամ կմասնակցի Շվեդիայում ընտրություններին 2022 թվականին, Նիդերլանդներում «Դենք» կուսակցությունը, որը բացահայտ կերպով սատարում է Էրդողանին, արդեն ստացել է երեք մանդատ մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Կուսակցությունը ստեղծվել է Ռոտերդամում, որտեղ մահմեդականները կազմում են ընտրազանգվածի 20 տոկոսը, եւ բացահայտ քարոզում է Էրդողանի գաղափարները:
Էրդողանի հետ կապված քաղաքական գործիչներն առաջադրվել են վերջերս ստեղծված Ֆրանսիայի մահմեդական դեմոկրատների միությունից (UDMF) հունիսի վերջում տարածաշրջանային ընտրություններում մասնակցելու համար, հավելել է լրագրողը: Կուսակցությունը նաեւ առաջադրել է էրդողանամետ թեկնածուներին եվրոպական ընտրություններում, որի կարգախոսն է «Բոլորը միավորված են ընդդեմ իսլամաֆոբիայի»:
«Այդ օրերին Եվրոպան զբաղված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի հետ բանակցություններով: Դրա փոխարեն նա պետք է արթնանա եւ պայքարի իր իսկ դեմոկրատների միջոցով Թուրքիայի ներթափանցման փորձի դեմ, գրում է հեղինակը: