News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ուրախ ենք մեծապես, որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և շարունակի գովարժան ներդրում բերել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործին։ 

Գոհունակություն է Մեզ համար նաև, որ մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը այսօր շարունակում է ամրանալ մեր պետությունների միջև  արդյունավետ գործակցությամբ», - ասված Վեհափառ Հայրապետի ուղերձում։

Հայոց Հայրապետը Իրանի հավատավոր ժողովրդին մաղթել է ապահով խաղաղություն, նորընտիր նախագահին՝ Բարձրյալի մշտական զորակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սյունիքում. Ռազմական փորձագետ
Հիմա բաց տեքստով ասում են՝ կարող ենք անգամ զորքեր տալ, էլ զենքի մասին չեմ խոսում...
Իրանի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է կարանտինային անցակետի կառուցման հարցը
Աշխեն Շիրվանյանը նշել է, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական...
Իրանի ամենակարդացվող պոետի՝ Հաֆեզի գիրքը թարգմանվել է հայերեն (ֆոտո)
Հաֆեզի այս ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ…
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի
Երկու երկրները նաև 19 ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու մասին փաստաթղթեր են ստորագրել...
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը. Ռաիսի
Իրանի ղեկավարի խոսքով՝ Թեհրանի և Երևանի հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական...
Հայտնի է Իրան գործուղվող պատվիրակության կազմը. Փաշինյանը որոշում է ստորագրել
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում…
Ամենաշատ