News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ:

Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու,  և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Յորքի գլխավոր դատախազություն. Նահանգապետ Էնդրյու Կուոմոն սեռական ոտնձգություն է կատարել մի քանի կանանց նկատմամբ
Ըստ 165 էջանոց զեկույցի՝ նահանգապետը նաեւ պատժել է նախկին աշխատակցուհուն, ով հրապարակայնորեն բողոքել է նրա վարքագծից․․․
Մտել էր հանրային լողափի հյուրանոցային համար, գողացել կնոջ պայուսակ, որի մեջ կար փող, օծանելիք, բանկային քարտ, անձնագրեր
Գողություն հանգստյան գոտում. Սևանի ոստիկանների բացահայտումը…
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային…
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները…
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
«Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ․․․
Բալթիմորում կինը տարուց ավելի երեխաների մարմինները պահել է մեքենայի բեռնախցիկում
33-ամյա Նիքոլ Ջոնսոնը կալանավորվել է չորեքշաբթի ուշ երեկոյան...
Ամենաշատ