News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Կիրակի Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը վերադարձել է Միացյալ Նահանգներ Մոսկվայում շուրջ երեք ամիս գտնվելուց հետո: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը ժամանել է «Աէրոֆլոտի» կանոնավոր չվերթով տեղական ժամանակով 11:50-ին: Ակնկալվում է, որ օդանավակայանից Անտոնովը կուղեւորվի Վաշինգտոն:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել էին աղմկահարույց հարցազրույցից հետո, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է «բարձր գին վճարի» ամերիկյան ընտրություններում Մոսկվային վերագրվող միջամտության փորձերի առնչությամբ: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հաստատակամորեն պատասխանել էր հարցին՝ համարո՞ւմ է արդյոք նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան»:

Այնուհետեւ Անտոնովին կանչել էին Մոսկվա խորհրդակցությունների համար, որտեղ նա գտնվել է մարտի 21-ից: ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը մեկնել է Վաշինգտոն խորհրդակցությունների համար ապրիլի 22-ին:

Չորեքշաբթի Ժնեւում կայացել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովը: Դրա անցկացման նախաձեռնությունը պատկանել է Վաշինգտոնին: Հանդիպման արդյունքում Պուտինն ու Բայդենը պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին: Բացի այդ, նրանք քննարկել են երկկողմանի հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հարցերը՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ