News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն «սպառնալիքներ կամ վերջնագրեր» չի ներկայացնի Չինաստանին COVID-19 համավարակի պատճառների հետաքննության հետ կապված: Այս մասին CNN- ին հայտնել է ԱՄՆ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի «երկակի մոտեցում»: «Առաջինը հետախուզական համայնքի գնահատականն է, որը հանձնարարվել է Նախագահ Ջո Բայդենի կողմից,- ասել է Սալիվանը:- Երկրորդը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված միջազգային հետաքննությունն է, որում Նախագահ Բայդենը կոչ է արել դեմոկրատ գործընկերներին ասել, որ Չինաստանը պետք է մուտքի հնարավորություն տրամադրի՝ տեղի ունեցածը պարզելու նպատակով անհրաժեշտ տվյալներ ստանալու համար»:

«Այս պահին մենք չենք պատրաստվում սպառնալիքներ կամ վերջնագրեր ներկայացնել: Մենք շարունակելու ենք միջազգային հանրության աջակցության մոբիլիզացումը: Եվ եթե պարզվի, որ Չինաստանը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները, մենք կքննարկենք պատասխանի տարբերակները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանի վրա ճնշման համար «դիվանագիտական ​​նախապատրաստական ​​աշխատանք պահանջվեց՝ ինչպես այն, ինչ արեց Բայդենը Եվրոպայում G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց նա:

G7-ի առաջնորդները կոչ են արել «ժամանակին, թափանցիկ, փորձագիտական ​​եւ ապացույցների վրա հիմնված» հետաքննություն իրականացնել COVID-19-ի ծագման վերաբերյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորությամբ:

«Մենք չենք պատրաստվում պարզապես ընդունել, որ Չինաստանը «ոչ» կասի, մենք կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ չի սկսվել ԱՀԿ հետաքննության երկրորդ փուլը՝ միջազգային հանրությունում այդքան ուժեղ կոնսենսուսի հասնելու համար, քանի որ հենց այդ ուժի դիրքերից է, որ մենք կարող ենք լավագույնս գործ ունենալ Չինաստանի հետ»,- ասել է Սալիվանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ