News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված տնտեսական անկումը հանգեցրել է աշխարհում 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ)՝ մեկ երրորդով կրճատմանը` 1.5 տրիլիոն դոլարից մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ 2019-ի համեմատ: Ըստ ՄԱԿ-ի համաժողովի՝ Առեւտրի եւ զարգացման (UNCTAD) զեկույցի, 2021 թվականին դրանք կաճեն 10-15 տոկոսով:

«Ճգնաժամն օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման է հանգեցրել: Դրանց գլոբալ հոսքը մեկ երրորդով նվազել է. 2019 թվականի 1.5 տրիլիոն դոլարից մինչեւ 2020 թվականին 1 տրիլիոն դոլար»,- Ժնեւում կայացած ճեպազրույցին ասել է UNCTAD-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իզաբել Դյուրանը: Նա պարզաբանել է, որ 2020 թվականի վերջին ՈՒՕՆ-ը «գրեթե 20 տոկոսով ցածր էր ավելի քան 10 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրանցված ցածր մակարդակից»:

«Մենք ակնկալում ենք, որ այս տարի ՕՈՒՆ հոսքերը մասամբ կվերականգնեն կորցրած դիրքերը, եւ աճը կկազմի 10-15 տոկոս: Այնուամենայնիվ, մինչ ներդրումների արագացումը կարող է ժամանակ պահանջվել»,- ասել է Դյուրանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում զարգացման ոլորտում մեր սպասումների վրա»,- շարունակել է նա: Չնայած միջավայրն այժմ «ավելի լավ է, քան սպասվում էր սկզբում, այս վերականգնումն անհավասար եւ փխրուն է»: UNCTAD-ի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ աշխարհում ապրանքների առեւտրի ոլորտում դրական նշաններ կան, սակայն ծառայությունների առեւտուրը զգալի կերպով հետ է մնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ