News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության գծով որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի գագաթաժողովը կարող էր ոչ միայն դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը, այլեւ  համարձակություն տալ Չինաստանին, տեղեկացնում է Fox News-ը։

Սպիտակ տունն ավելի վաղ հերքել էր փաստարկն այն մասին, որ ԱՄՆ-ը մեծ դիվանագիտական առավելություններ չի ստացել ազգային անվտանգության ոլորտում Ժնեւի երկար սպասված գագաթաժողովից հետո։

Բայց անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները չէ, որ համաձայն են այս մտքին՝ հավաստիացնելով, որ դրա փոխարեն գագաթաժողովը դարձավ աջակցություն ԱՄՆ գլխավոր հակառակորդին։

Ռազմական հետախուզության վարչության (DIA) նախկին սպա եւ «Պուտինի ձեռնարկները. Ամերիկայի ջախջախման Ռուսաստանի գաղտնի պլանը» գրքի հեղինակ Ռեբեքա Քոֆլերը Fox News-ին ասել է, որ Չինաստանը «հիացած է», թե ինչպես է անցել գագաթաժողովը։

«Թույլ տալ Պուտինին հայհոյել եւ վարկաբեկել մեզ անհատական մամուլի ասուլիսում՝ սա Բայդենի վարչակազմի մեծ սխալն էր»,- ասել է Քոֆլերը։ «Նրանց այդպիսի հնարավորություն տալով՝ Չինաստանը դուրս է գալիս առաջին տեղ»։

Ոմանք էլ հավաստիացնում էին, որ չնայած հանդիպումն անհրաժեշտ էր, այն թույլ տվեց Պուտինին բարձրացնել իր իմիջը հայրենիքում։

ԿՀՎ Մոսկվայի բաժանմունքի նախկին տնօրեն Դենիել Հոֆմանն ասել է, որ «Պուտինը ստացավ այն, ինչ մենք ուզում էինք՝ մեծ գագաթաժողով Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ»։

«Ես կարծում եմ, որ Չինաստանը երջանիկ է, որ Ռուսաստանը մեզ համար այսպիսի փուշ է։ Մենք այնքան շատ ժամանակ, էներգիա ու ռեսուրսներ ենք ծախսում նրա վրա, որ մեզ համար ավելի քիչ ժամանակ է մնում, որպեսզի գործ ունենանք Չինաստանի հետ»։

«Միացյալ Նահնագները կցանկանար, որ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի կայուն եւ հանգիստ լինեին, որպեսզի կարողանար կենտրոնանալ Չինաստանի վրա, Պուտինը դա գիտի»,- կարծում է փորձագետ Հել Բրենդսը։ «Դա Պուտինի համար խթան է հանդիսանում, որպեսզի նա կարողանա փորձել բարձրացնել այն գինը, որը Միացյալ Նահանգները պետք է վճարի հանգստության համար Ռուսաստանի հետ հարաբերություններում»։

Սակայն, ըստ նրա, ԱՄՆ եւ Ռուսաստանի գագաթաժողովը չի ազդի Չինաստանի աշխարհաքաղաքական ռազմավարության վրա։

«Գագաթաժողովից առաջ չին-ռուսական հարաբերությունների շարժիչ ուժերը բավական ուժեղ էին»,- ասել է նա։ «Նրանք ընդհանուր աշխարհաքաղաքական թշնամանք ունեն Միացյալ Նահանգների հանդեպ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ