News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարության ծրագրերը՝ կառուցել 200 մլն ֆունտ ստեռլինգ (276,3 մլն դոլար) արժողությամբ նոր թագավորական զբոսանավ Britannia-ի փոխարեն,  լավ գաղափար է, ասել է Մեծ Բրիտանիայի ձեռներեցության նախարար Քվասի Քվարթենգը, գրում է Reuters գործակալությունը։

«Ես կարծում եմ, որ դա իսկապես լավ գաղափար է»,- ասել է Քվարթենգը, չնայած նշել է, որ կառավարությունում դեռեւս բանավիճում են այդ ծրագրերի առիթով։ «Դա հսկայական գումար է»։ «Թագավորական զբոսանավը Բրիտանիայի խորհրդանիշն է։ Այն ցույց կտա, թե ինչպես ենք վարելու առեւտուրը»,- ասել է նա։ Նավը, որը դեռեւս 1997թ. դուրս գրված Britannia թագավորական զբոսանավի հաջորդն է, կօգտագործվի թագավորական ընտանիքի, ներկայիս վարչապետի, դիվանագետների եւ առեւտրային պատվիրակությունների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ