News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավիատիեզերական եւ օդային շոուի միջազգային առաջատար ցուցահանդեսը, որի ընթացքում միլիարդավոր դոլարների գործարքներ են կնքվում, կանցկացվի նոյեմբերին կորոնավիրուսի համավարակի պատճառով թողունակության սահմանափակումների պայմաններում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպչի հայտարարությունը: Ցուցադրությունը որպես հոգեբանական խթան է դիտվում ավիաընկերությունների եւ օդանավերի արտադրողների համար՝ համաճարակային ճգնաժամից տուժած արդյունաբերությունը վերագործարկելու համար:

Dubai Airshow-ն, որը նախատեսված է նոյեմբերի 14-18-ը, ամենամեծ իրադարձությունը կդառնա ավիատիեզերական առեւտրի ոլորտում 2020 եւ 2021 թվականներին Ֆարնբորոյում եւ Լե-Բուրժեում համավարակի պատճառով եվրոպական ցուցահանդեսների չեղարկումից ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ