News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

IKEA հիմնադրամը՝ աշխարհի ամենամեծ կահույքի ռիթեյլերի բարեգործական ստորաբաժանումը եւ Ռոքֆելլերի հիմնադրամը հայտարարել են զարգացող երկրներում վերականգնվող էներգիայի ծրագրերին աջակցելու համար 1 միլիարդ դոլարի ֆոնդ ստեղծելու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:

Յուրաքանչյուր հիմնադրամ 500 միլիոն ԱՄՆ դոլարի վենչուրային կապիտալ կտրամադրի, հայտնում է Financial Times-ը՝ հավելելով, որ իրենք հույս ունեն այս տարի լրացուցիչ 10 մլրդ հավաքել միջազգային զարգացման գործակալություններից, նախքան ինստիտուցիոնալ ներդրողների համար բացվելը, որոնք ցանկանում են ընդլայնել վերականգնվող էներգայի ոլորտում ներդրումներն այնպիսի երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը, Նիգերիան եւ Եթովպիան:

Հիմնադրամներն արդեն պայմանագրեր են կնքել Համաշխարհային բանկի հետ փոխկապակցված Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Ամերիկյան Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: IKEA-ն նպատակ ունի կլիմայապես դրական լինել մինչեւ 2030 թվականը, իսկ Ingka Group-ը՝ IKEA-ի խանութների մեծ մասի սեփականատերը, ապրիլին հայտարարել էր, որ 4 մլրդ եվրո է հատկացրել կանաչ էներգետիկայի նախագծերում ներդրումներ կատարելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ