News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ, հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ, ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված 89 դեպքերից 64-ը՝  վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են  նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ