News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆեյք նորությունների թիվը ինտերնետում ընթացիկ տարվա առաջին վեց ամսում կիսով չափ ավելացել է անցած տարվա ցուցանիշների համեմատ, տեղեկացրել է ՌԴ Հանրային պալատի անստույգ տեղեկատվության տարածմանը դիմակայելու, հանրային վերահսկման եւ ցանցի անվտանգության գծով աշխատանքային խմբի նախագահ Ալեքսանդր Մալկեւիչը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Անցած տարի մեր աշխատանքային խումբը բացահայտել է 35 հազ. ֆեյք։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակին աճը կազմել է 30 տոկոս։ Կես տարվա արդյունքներով աճը 50 տոկոս է (անցած տարվա ցուցանիշների համեմատ)»,- ասել է Մալկեւիչը։

Նրա խոսքով՝ ֆեյք նորությունները գրանցվում են ըստ 10 կատեգորիայի, դրանցից առաջինը ընտրությունների մասին է։ «Առաջին եռամսյակում եղել է 500 հաղորդում, հիմա ավելացել է մոտ 2,2 հազ.։ Դրանք ամեն տեսակ ֆեյքեր են՝ կապված ընտրությունների, փրայմերիզների հետ»,- նշել է Մալկեւիչը։

Ֆեյք տեղեկատվություն է գրանցվել նաեւ COVID-19-ի դեմ (10 հազ. ֆեյք) եւ կորոնավիրուսի դեմ (8 հազ.) պատվաստման թեմայով։ Բացի այդ, Մալկեւիչի տվյալներով՝ խեղաթյուրված տեղեկատվությունն ինտերնետում վերաբերում է հետեւյալ թեմաներին՝ անտառային հրդեհներ, հանրակրթական դպրոցների ականապատում, (մոտ 2,5 հազ.), ապօրինի բողոքի ցույցեր (2 հազարից պակաս), քաղաքական ֆեյքեր, «ռազմական ֆեյքեր» (հրապարակումներ ռուսական սահմանների մոտ ռազմական գործողությունների մասին) եւ ֆինանսական ֆեյքեր (ավելի քան 2 հազ.)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ