News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  երկու երիտասարդներ, գումար վաստակելու նպատակով, 2020թ. նոյեմբեր ամսից «Տելեգրամ» կայքի օգտատերերից  ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել թվով 5 առանձին փաթեթներում փաթեթավորված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.42 գրամ հաստատուն քաշով «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված, խոշոր չափերով՝ 23.86 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական խոշոր մանրացված զանգված հանդիսացող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

 2021թ. հունվարի 29-ին երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանց անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել են վերոհիշյալ խմբաքանակի թմրամիջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ճանապարհին «Suzuki»-ն կողաշրջվել է
Մարտի 28-ին, ժամը 09:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրաձգություն Նեշվիլի քրիստոնեական դպրոցում․ զոհվել է երեք 9-ամյա դպրոցական եւ 3 մեծահասակ
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 28-ամյա Օդրի Հեյլն է․․․
Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին . Shamshyan.com
Մարտի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի…
Թուրքիայում տղամարդուն եւ հիվանդանոցի անձնակազմին սպառնում է 15 տարվա ազատազրկում կեղծ հիվանդության թերթիկի համար
Էվրիմը ցանկացել է հիվանդանոցում այցելել աշխատակցին, սակայն նա հրաժարվել է․․․
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի...
Լիսաբոնի մուսուլմանական կրոնական կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կա երկու զոհ
Լիսաբոնի Իսմաիլյան կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ