News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում սկսվել է COVID-19-ի դեմ անվճար պատվաստման համազգային գործընթացը բոլոր մեծահասակների համար, տեղեկացնում է Reuters-ը։

Քանի որ նահանգների մեծ մասը փակել է պատվաստման կենտրոնները երիտասարդների համար՝ հղում կատարելով պատվաստանյութի անբավարարությանը, մեծամասնությունը սկսել է դիմել մասնավոր հիվանդանոցներ, որոնք մեկ չափաբաժնի համար գանձում էին 9-24 դոլար, եւ քաղաքային ու գյուղական շրջանների միջեւ խզումը մեծացել է։

Երկրում օգտագործում են երկրի ներսում արտադրված AstraZeneca եւ Bharat Biotech հնդկական ընկերության արտադրած Covaxin։

Փորձագետները նախազգուշացրել են հնարավոր երրորդ ալիքի մասին, քանի որ 950 մլն բնակիչների միայն 5 տոկոսն է, որին պետք է պատվաստեին, լրիվ պատվաստվել երկու չափաբաժնով։

Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է վարակման 53 256 դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է մարտի 24-ից հետո։ Հիվանդացության գագաթնակետը մայիսին էր՝ 400 000 մարդ օրական, իսկ մահերի թիվը կտրուկ աճեց մինչեւ 170 000 մարդու ապրիլ-մայիսին։

Քանի որ քաղաքների մեծ մասը սկսել է չեղարկել սահմանափակումները, փորձագետները նախազգուշացրել են, որ աշխատանքի արագ վերականգնումը կարող է դժվարացնել պատվաստման ծրագիրը, որը պետք է առնվազն չորս անգամ ավելի արագ ընթանա։

Ամենօրյա պատվաստումը Հնդկաստանում հասել է գագաթնակետին՝ 4,5 մլն պատվաստում ապրիլի 5-ին, բայց այդ ժամանակվանից կտրուկ անկում է ունեցել։ Վերջին 30 օրում Հնդկաստանում միջինը օրական 2,7 մլն չափաբաժին է ներարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ