News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի խորհրդարանն առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետ Ստեֆան Լոֆվենին:

Քվեարկությունը նախաձեռնվել է փոքրամասնության կառավարության ոչ մեծ ձախ դաշնակից կուսակցության կողմից, որը երկկուսակցական ձախակենտրոն կոալիցիայից դուրս է, հայտնում է AP-ն:

Թե ինչ կլինի Շվեդիայում հետագայում՝ պարզ չէ: Լոֆվենն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար սպասել անվստահության քվեի արդյունքներին, ապա «մտածել, թե ինչն է ավելի լավ Շվեդիայի համար»: Նա նշել է, որ ունի երկու տարբերակ՝ արտահերթ ընտրություններ հայտարարել կամ ժամանակավոր կառավարության ղեկավար դառնալ:

Նա ունի մեկ շաբաթ՝ որոշելու համար, թե ինչ անել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ