News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի գլխվորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեեւ ողջ հանրապետությունում ստացել է 53,92 տոկոս ձայն, սակայն Երեւանում այդ թիվը կազմել է ընդամենը 42,31 տոկոս:

ՔՊ-ն ամենաբարձր ձայներն ստացել է Տավուշի մարզում՝ 67,9 տոկոս: Տավուշին հաջորդում են Գեղարքունիքը, որտեղ ՔՊ-ն ստացել է 66,26 տոկոս, այնուհետեւ գալիս են Շիրակը (65,11 տոկոս), Արմավիրը (63,35 տոկոս), Արագածոտնը (62,97 տոկոս), Լոռին (60,5 տոկոս) եւ Արարատը (59,97 տոկոս):

Փոխարենը իշող ուժը իր միջին ցուցանիշից ցածր ձայներ է ստացել Կոտայքում՝ 52,6 տոկոս եւ Սյունիքում՝ 53,66 տոկոս:

«Հայաստան» դաշինքի դեպքում, որը ՀՀ ողջ տարածքում ստացել է 21,04 տոկոս ձայն, պատկերը բոլորովին այլ է:

«Հայաստանը» Երեւանում ստացել է 27,15 տոկոս, ինչը ավելի քան 6 տոկոսով ավելի է իր միջին ցուցանիշից:

Սյունիքում եւս դաշինքը բարձր տոկոսներ է հավաքել՝ 27,2 տոկոս: «Հայաստան» դաշինքը Կոտայքի մարզում ստացել է 20,11 տոկոս, իսկ մնացած մարզերում ավելի քիչ է հավաքել, քան իր միջին ցուցանիշն է: Առաքել քիչ ձայներ դաշինքը ստացել է Գեղարքունիքում (14,27 տոկոս) ու Արարատում (14,84 տոկոս): Մյուս մարզերում Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ստացել է 15-17 տոկոս ձայն:

«Պատիվ ունեմ» դաշինքը, որը ողջ հանրապետությունում ստացել է 5,23 տոկոս քվե, առավել բարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում, որտեղ ստացել է 9,66 տոկոս: Հիշեցնենք, որ սա Գրիգորյան (Ավշարի) եղբայրների հարազատ մարզն է:

«Պատիվ ունեմը» առավել ձայներ հավաքել է նաեւ Լոռու մարզում (7,44 տոկոս), Արագածոտնում (7,14 տոկոս) եւ Վայոց Ձորում (6,88 տոկոս): Երեւանում դաշինքն ստացել է 5,66 տոկոս:

Իսկ առավել քիչ ձայներ «Պատիվ ունեմը» հավաքել է Շիրակում (2,91 տոկոս), Սյունիքում (2,92 տոկոս), Տավուշում (2,44 տոկոս), Արմավիրում (3,21 տոկոս):

Եվս մի քանի հատկանշական ցուցանիշներ այլ ուժերի վերաբերյալ: Մասնավորապես, ԲՀԿ-ն, որը ողջ հանրապետության տարածքում ստացել է 3.95 տոկոս ձայն, իր հարազատ Կոտայքի մարզում ստացել է 8,16 տոկոս ձայն: ԲՀԿժ-ն բարձր ձայներ է հավաքել նաեւ Վայոց Ձորում՝ 6,47 տոկոս: Իսկ, օրինակ, Արարատում, որտեղ գտնվում է Ծառուկյանի ցեմենտի գործարանը, նաեւ այս մարզի գյուղացիների խողողն է մթերում, ԲՀԿ-ն ստացել է 3,75 տոկոս ձայն:

Այս ընտրություններում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցությունը, որը հանրապետությունում ստացել է 3,04 տոկոս ձայն, համեմատաբար շատ քվե ստացել է իր հարազատ Արարատի մարզում (4,64 տոկոս) եւ Երրեւանում (3,95 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ