
Վրաստանում կառավարական հանձնաժողով է ստեղծվել՝ «Դեօկոպացման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման պետական ռազմավարության» մշակման եւ իրականացման համար», հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ կառավարական հանձնաժողովի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև տարեվերջ հասարակության ներգրավմամբ համապարփակ եւ համսլիր պետական ռազմավարություն կմշակի
Հանձնաժողովը և աշխատանքային խումբը նախագահելու և համակարգելու է Արտաքին գործերի նախարարությունը:
«Կառավարական հանձնաժողովի նպատակն է ստեղծել ընդհանուր ազգային գործընթաց, որի շրջանակներում դեօկուպացման եւ հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ միասնական պետական մոտեցում եւ ռազմավարական տեսլական կմշակվի: Գործընթացում ներգրավված կլինեն պետական գերատեսչություններ եւ հաստատություններ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունը՝ հետազոտական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, հակամարտություններից տուժած փորձագետներ եւ հասարակության լայն շերտեր:
Մինչեւ տարեվերջ կանցկացվեն մի շարք հանդիպումներ, երկխոսություններ, քննարկումներ, խորհրդակցություններ ինչպես միջգերատեսչական մակարդակում, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ՝ միասնական ազգային գործընթացի շրջանակներում վաղվա խաղաղ եւ միավորված Վրաստանի պետական տեսլականը մշակելու նպատակով:
Զուգահեռաբար ինտենսիվ աշխատանքներ են տարվելու Վրաստանի ռազմավարական գործընկերների հետ՝ դեօկուպացման եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային հանրության ակտիվ եւ արդյունավետ ներգրավման համար»: