News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շատ երկիմաստ առաջարկ է արել Հայաստանին:

«Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, այդ ուղղությամբ Բաքուն առաջարկ է արել Երեւանին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Բայրամովը:

«Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, այն մնում է անփոփոխ: Այն բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի վրա, (Հայաստանի հետ - խմբ.) հարաբերությունների կարգավորման կողմնակից է, եւ այս ուղղությամբ առաջարկ է արվել»,- ասել է Բայրամովը: Նրա խոսքով՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:

Ադրբեջանական դիվանագիտական ​​լեզվից թարգմանաբար դա պետք է որպես հայերին եւ Հայաստանին ուղղված նախազգուշացում հասկանալ՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի տարածքների մի մասից, գուցե նույնիսկ՝ ամբողջ Սյունիքից, քանի որ այդպես է Ադրբեջանը տեսնում Ադրբեջանի առաջին Հանրապետության «տարածքային ամբողջականությունը», որի իրավահաջորդը ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունն է, եւ որի համապատասխան քարտեզներն արդեն տպագրվել են Ադրբեջանում: Առայժմ հայերին գթասրտորեն թույլատրվում է ապրել Հայաստանի մնացած տարածքում՝ չնայած ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ Հայաստանի մայրաքաղաքն «Իրեւան» են կոչում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ