News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Բաքուն եւ Անկարան գնահատում են Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրության կազմակերպման հնարավորությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

«Քանի որ Ադրբեջանի մասին ասում ենք՝ «Մեկ ազգ, երկու պետություն», ապա մենք պետք է նաեւ գործենք այդ սկզբունքով։ Այս տեսակետից  արդեն առկա հնարավորությունները կրկնելու փոխարեն հարկավոր է ցանկացած ներդրում ուղղորդել այնպիսի հնարավորությունների, որոնք կլրացնեն միմյանց»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հարվածային անօդաչուների արտադրությունում Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն «լրացնել եւ ամրացնել միմյանց»։

«Օրինակի համար վերցնենք ԱԹՍ-ն։ Որքանո՞վ արդյունավետ կլինի այնտեղ ստեղծել ԱԹՍ արտադրող գործարան, անե՞նք մենք դա, թե՞ արժե այնտեղ կառուցել արտադրության այլ մոդել։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները կհամագործակցեն այնպես, որպեսզի լրացնեն եւ ամրացնեն միմյանց։ Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտն է, որը պահանջում է զգալի ռեսուրսներ։ Մենք պետք է շատ արդյունավետ օգտագործենք մեր ռեսուրսները։ Կրկնվելու փոխարեն մեր ներդրումները պետք է նպաստեն երկու երկրների զարգացմանը»,- նշել է Դեմիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ