News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Facebook Inc.-ը գործարկել է իր սեփական աուդիոսենյակները Clubhouse-ի ոճով: Facebook-ը, որն ասել է, որ ցանկանում է իր «հարթակներում» ձայնն «առաջին կարգի կրիչ» դարձնել, միանում է Twitter Inc-ին եւ Discord հաղորդագրությունների փոխանակման հարթակին, որոնք արդեն իսկ գործարկել են իրենց սեփական նմանատիպ հավելվածները:

Անցյալ չորեքշաբթի Spotify-ը ներկայացրել էր Greenroom-ի իր տարբերակը: Slack-ը, Microsoft Corp-ը LinkedIn-ը եւ Reddit-ը նույնպես աշխատում են նմանատիպ պրոդուկտների վրա:

Համայնքների ղեկավարները եւ որոշակի ֆեյսբուքյան խմբերը Միացյալ Նահանգներում iOS օգտագործող համակարգով կկարողանան մինչեւ 50 անդամով եւ անսահմանափակ ունկնդիրներով կենդանի աուդիոսենյակներ ստեղծել: Այդ օգտատերերը կարող են նաեւ մարդկանց հրավիրել ելույթների համար, ասվում է Facebook-ում արված գրառման մեջ:

Ընկերությունը, որը բաց կերպով հայտարարում էր քոնթենթի ստեղծողներին ներգրավելու իր ձգտման մասին, հայտարարել է, որ համագործակցում է հասարակական գործիչների հետ, այդ թվում՝ երաժիշտների, լրագրողների եւ մարզիկների՝ կենդանի աուդիոսենյակների ստեղծման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ