News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ԵՄ խորհուրդը Լյուքսեմբուրգում կայացած իր նիստին ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, հաղորդում է DW-ն: Անհատների, ձեռնարկությունների եւ ընկերությունների ցուցակը կհրապարակվի այսօր, որից հետո սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ կմտնեն:

Այսօր ավելի վաղ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթն ավելի լայն կլինի: «Կարծում եմ, որ դրանում կլինի 86 մարդ կամ կազմակերպություն»,- ասել է Բորելը:

Ինչպես գիտեք, 2020 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պատժամիջոցների երեք փաթեթների սահմանումից հետո ցուցակում ընդգրկված է 88 անձ, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաեւ՝ յոթ հաստատություն եւ ձեռնարկություն:

Նրա խոսքով՝ նախարարները մտադիր են քննարկել նաեւ Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրոպական խորհրդին, այսինքն` ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-ին եւ 25-ին Բրյուսելում: Միայն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից միջոցառումների քննարկումից հետո դրանք կհաստատվեն Եվրամիության խորհրդի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ...
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է զենք տրամադրել գործընկեր այլ երկրների
Եվրամիությունը պատրաստ է նույնն անել աշխարհի այլ երկրների համար, ինչ անում է Ուկրաինայի համար...
ԵՄ-ի Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը...
Ամենաշատ