
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր չէ հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
«Ես մտադիր չեմ հանդիպել ԱՄՆ նախագահի հետ: ԱՄՆ վարչակազմը պետք է հաստատի իր մտադրությունների անկեղծությունը, որպեսզի մենք կարողանանք երկխոսություն սկսել Բայդենի վարչակազմի հետ»,- ասել է Ռաիսին տեղական եւ արտասահմանյան լրագրողների համար ընտրվելուց հետո իր առաջին ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Իրանի նոր կառավարությունը կաջակցի միջուկային գործարքին, եթե պայմանագրի մյուս կողմերը լիովին կատարեն իրենց պարտավորությունները: «Մեր կոչն այն է, որ դուք պետք է կատարեք պայմանագրի ձեր պայմանները, իսկ հետո մենք կկատարենք մերը: Մեր քաղաքականությունը չի սկսվում կամ ավարտվում է միջուկային գործարքով»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը չի բանակցելու միջուկային համաձայնագրի շուրջ, եթե դրանք չեն ապահովում երկրի շահերը:
Ռաիսին շեշտել է, որ իրանական հրթիռային ծրագիրը չի քննարկվի միջազգային բանակցություններում: «Մեր հրթիռային ծրագիրը եւ տարածաշրջանային խնդիրները քննարկման ենթակա չեն»,- ասել է նա:- Պետք է իրականացվի այն, ինչը ամաձայնեցված է, բայց չի իրականացվել (խոսքը միջուկային գործարքի դրույթների մասին է)»:
Սաուդյան Արաբիայի մասին
Իրանի նորընտիր նախագահն ասել է, որ Թեհրանի եւ Ռիադի միջեւ երկխոսության եւ այդ պետություններ դեսպանատների վերադարձի հարցում խոչընդոտներ չկան: «Մեր առաջնահերթությունը բոլոր երկրների եւ հատկապես հարեւան պետությունների հետ հարաբերություններն են»:
Ընդ որում, նա նշել է, որ Սաուդյան Արաբիան պետք է հնարավորինս շուտ դադարեցնի միջամտությունը Եմենի ներքին գործերին եւ դադարեցնի պատերազմն այդ երկրում: «Սաուդյան Արաբիան պետք է հնարավորինս շուտ դադարեցնի իր միջամտությունը Եմենի գործերին: Պատերազմն այդ երկրում պետք է ավարտվի: Եմենը պետք է որքան հնարավոր է արագ անցնի այդ երկրի ժողովրդի տիրապետության տակ»: