News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում։ Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գուլակյան 16/բ շենք մեկնեցին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները։ Տեղում պարզվեց, թե որ հարկի որ բնակարանից են կրակոցներն արձակվել։ Զինված տղամարդուն վնասազերծելու ծրագիր մշակվեց։ Ծրագրի մաս էր նաև նրա հետ բացատրական աշխատանք իրականացնելը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ մեկ ժամից ավելի տևած բանակցության արդյունքում տղամարդը բացեց բնակարանի դուռը։ Զենքը ձեռքին էր, ուստի ոստիկանության ծառայողները նրան վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Գուլակյան 16/բ շենքի 32-ամյա բնակիչը  իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից վեց անգամ կրակել էր։ Ստուգվեց սթափության աստիճանը. պարզվեց՝ ալկոհոլի ազդեցության տակ էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հրացանը վերցվել է։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ճանապարհին «Suzuki»-ն կողաշրջվել է
Մարտի 28-ին, ժամը 09:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրաձգություն Նեշվիլի քրիստոնեական դպրոցում․ զոհվել է երեք 9-ամյա դպրոցական եւ 3 մեծահասակ
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 28-ամյա Օդրի Հեյլն է․․․
Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին . Shamshyan.com
Մարտի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի…
Թուրքիայում տղամարդուն եւ հիվանդանոցի անձնակազմին սպառնում է 15 տարվա ազատազրկում կեղծ հիվանդության թերթիկի համար
Էվրիմը ցանկացել է հիվանդանոցում այցելել աշխատակցին, սակայն նա հրաժարվել է․․․
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի...
Լիսաբոնի մուսուլմանական կրոնական կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կա երկու զոհ
Լիսաբոնի Իսմաիլյան կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով․․․
Ամենաշատ