News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2021 թվականի ավարտը գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագիր կպատրաստվի եւ կուղարկվի ԵԱՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեկ այլ շատ լուրջ համաձայնագիր, որի շուրջ ներկայումս աշխատում է հանձնաժողովը, գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն է: Թեման քննարկվում է ավելի քան մեկ տարի, եւ մենք խնդիր ենք դրել, որ փաստաթուղթն այս տարի  պատրաստվի եւ ուղարկվի երկրներ՝ ներքին ընթացակարգերի իրականացման համար»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պետք է միջազգային պայմանագիր կնքեն նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը: «Ինչ վերաբերում է մեկ այլ միջազգային պայմանագրին, որի մշակման անհրաժեշտության մասին մենք այսօր որոշում կայացրեցինք կոլեգիայում, դա միջազգային պայմանագիրն է նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այս միջազգային պայմանագիրը ստորագրվի մինչ 2023 թվականի հունվարի 1-ը»,- ասել է ԵՏՀ ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանն ապրիլի 1-ից ԵՏՄ երկրների հետ ապրանքների հետագծելիության համակարգ կներդնի
Ավելի վաղ ապրանքների ուղեկցող բեռնագրերը պիլոտային ռեժիմով իրացվել են 2020 թվականի դեկտեմբերից՝ կամավոր հիմունքներով․․․
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Եվրասիական վերաապահովագրության ընկերությունը կստեղծվի Եվրասիական տնտեսական միության երկրներում․․․
Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները
Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում…
Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մասին
«Հետագայում առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով միության շրջանակներում զարգացնում ենք անկախ․․․
Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջնակներում համագործակցության հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության...
2022 թ․ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտուրը գրեթե երկու անգամ ավելացել է․ էկոնոմիկայի նախարար
Մասնավորապես, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է գրեթե 92%-ով՝ կազմելով 5 մլրդ 33 մլն դոլար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ