News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք երբեւէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր՝ հունիսի 21–ին, Tert.am-ի հետ զրույցում ասել է  Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։

«Տեսականորեն երկու մեկնաբանություն է հնարավոր, որ նոր ուժեր չեն լինելու, ինչպես ասաց պարոն Մուկուչյանը, կա նաեւ իրավական մեկ այլ խմբի դիրքորոշում, որ նման դեպքում մանդատները կարող են բաշխվել հաջորդ կուսակցություններին, այնպես որ խորհրդարանում անցած լինի երեք ուժեր»,–ասել է նա։

Նա նկատել է, որ եղել է քաղաքական հայտարարություն ընտրությունների արդյունքները չընդունելու վերաբերյալ, սակայն որեւէ մեկը դեռ չեն դիմել Սահմանադրական դատարան, իսկ դիմումի դեպքում ՍԴ–ն կքննի հարցը։

Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով նույն հարցին, ասել էր. «Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։ Իսկ այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջեւ, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»- պարզաբանել էր ԿԸՀ նախագահը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, եւ խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ